Ես համաձայն կլինեմ, եթե առաջարկեն մենամարտ Ծառուկյանի հետ․ Տոպուրիա

UFC նախկին չեմպիոն Իլիյա Տոպուրիան խոսել է դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հետ հնարավոր մենամարտի մասին։

«Ես համաձայն կլինեմ, եթե առաջարկեն մենամարտ Ծառուկյանի հետ։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Նա նորմալ մարտիկ է, բայց ես նրան կհաղթեմ և կանեմ նրա հետ, ինչ ցանկանամ։

Ես դեռ 20 տարեկանից սև գոտի ունեմ։ Նա կզգա իմ հմտություններն ու հզորությունը և կհանձնվի։ Նա չհասունացած երեխա է»,- ասել է Տոպուրիան AIF Global յութուբյան ալիքի եթերում։

Արման Ծառուկյանը հուլիսի 18-ին Միլուոկիում ազատ ոճի ըմբշամարտի RAF մրցաշարում կգոտեմարտի UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգտոնի դեմ։

Leave a Comment