Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։

 Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Նա  քաղաքական գործիչ էր, Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրը։

Ցուցահանդեսը  նվիրված է Հայաստանի անկախության 35 և Ազգային միացյալ կուսակցության 60 ամյակներին։

 «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համադրող Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում ասաց, որ հեղինակի աշխատանքները կրում են դասական արվեստի կնիքը և իր ժամանակի համատեքստում, ցավոք քիչ են ներկայացվել։

Ցուցադրությունը նախաձեռնել են «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյանն ու նկարիչ Հայկազ Խաչատրյանի ընտանիքը։

Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 18-ը։

Leave a Comment