Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է Իսպանիայից կրած պարտությունը։
«Պարտության գլխավոր պատճառն այն է, որ մենք մեր հնարավորություններից ցածր խաղացինք և քիչ վտանգավոր էինք գրոհների ժամանակ։ Ունեցանք տեխնիկական սխալներ և փոխանցումներ, որոնք կարող էին հանգեցնել վտանգավոր պահերի, բայց չստացվեց։ Պետք է ընդունել այս ցավալի արդյունքը, սա շատ բարձր մակարդակի ֆուտբոլ է։
Ստիպված ենք խաղալ բրոնզե մեդալների համար։ Չենք նսեմացնում մեր արածը, բայց այս խաղում Իսպանիան ցուցադրեց ավելին»,- Դեշամի խոսքերը մեջբերում է L’Équipe-ը։