Արտակարգ դեպք և փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի

Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին փրկարարներն ու պարեկները, տեղի ուժերով քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 քաղաքացու։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է բետոնե ծածկը՝ մոտ 100 քմ, ինչի պատճառով 2 աշխատակիցները արգելափակվել էին փլատակներում։

Leave a Comment