Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով․ WTA-250

Աշխարհի 224-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի Յաշ քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։

Առաջին շրջանում 23-ամյա թենիսիստուհին մրցել է աշխարհի 108-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուչիջիմայի հետ և վստահ հաղթել 6:2, 6:4 հաշվով:

Նշենք, որ Էլինան երկու հաղթանակ էր տարել այս մրցաշարի որակավորման փուլում։

Յաշիի մրցաշարի մրցանակային ֆոնդը 283 347 ԱՄՆ դոլար է:

Leave a Comment