Ոնց կարող են 30 000 քաղաքացիների քվեները հաշվի չառնեն, փոփոխություններ կատարեն.Ավետիս Առաքելյան

Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հայտարարել է, որ անընդունելի է համարում ցանկացած քայլ, որը կարող է անտեսել ավելի քան 30 հազար գյումրեցու քվեն կամ փոխել քաղաքի ընտրական պատկերը։

Նրա խոսքով՝ տեղեկություններ են շրջանառվում, թե հնարավոր է Գյումրիին միացվեն վարչական համայնքներ, սակայն նման տարբերակը, ըստ նրա, վնաս կհասցնի քաղաքին։

Առաքելյանն ընդգծել է նաև, որ համապետական և տեղական ինքնակառավարման ընտրությունները չպետք է նույն հարթության վրա դիտարկել, քանի որ քաղաքային ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները և հաճախ արձանագրում են բոլորովին այլ քաղաքական արդյունքներ, քան համապետական ընտրությունները։

Leave a Comment