Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել


Հասարակություն


Երեկ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, աղջիկն անզգուշաբար ընկել է 6-րդ հարկից։


Leave a Comment