15 Հուլիսի 2026, 12:50
Հրապարակվել է հայտնի հայ կոմպոզիտոր և պրոդյուսեր Արա Գևորգյանի «Վերածնունդ» ստեղծագործության պաշտոնական տեսահոլովակը։
Տեսահոլովակի նկարահանումները, որին մասնակցել են հայկական ազգային դհոլ նվագարանով հանդես եկող 1000 պատանի երաժիշտներ և 400 պարողներ, տեղի են ունեցել 2026 թվականի մայիսին՝ ռեժիսոր Վահե Յանի ղեկավարությամբ։ Նկարահանումներն անցկացվել են Արարատ լեռան ֆոնին՝ Աշտարակ–Եղվարդ ճանապարհահատվածում։
Ստեղծագործության մեջ հնչում է Արա Գևորգյանի երաժշտությունը, Կոմիտասի «Տեր Ողորմեա» ստեղծագործությունը, ինչպես նաև «Քոչարի»-ն։
Արա Գևորգյանի անունն արդեն երեք անգամ ընդգրկվել է համաշխարհային ռեկորդների շարքում․ «Երևան» տեսահոլովակի համար, որին մասնակցել է քանոն նվագող 200 կատարող, Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված համերգի ընթացքում մեկ բեմում 112 դուդուկահարների ելույթը կազմակերպելու, ինչպես նաև նոր երաժշտական գործիք՝ բաս-քանոն ստեղծելու համար։