Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքում, որի արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տվյալների ցանկն այլևս չի սահմանվի անմիջապես Հարկային օրենսգրքով։ Փոխարենը նախատեսվում է, որ ՀԴՄ կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվության (տվյալների) կազմը կհաստատի ՀՀ կառավարությունը։
Այս փոփոխություններով առաջարկվում է լրացումներ և փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ, որը կարգավորում է՝
- ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջները,
- ՀԴՄ-ների գրանցման և հաշվառումից հանման կարգը,
- ՀԴՄ-ների կիրառության կանոնները,
- էլեկտրոնային ՀԴՄ-ների և էլեկտրոնային կտրոնների պահանջները,
- ինչպես նաև էլեկտրոնային առևտրային հարթակների և տաքսի ծառայությունների գործունեության հետ կապված կարգավորումները։
Փոփոխությունների նպատակն է կառավարության որոշումը համապատասխանեցնել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, որպեսզի ՀԴՄ կտրոնի վրա տպագրվող պարտադիր տվյալները սահմանվեն ոչ թե օրենսգրքով, այլ կառավարության որոշմամբ։ Սա թույլ կտա հետագայում անհրաժեշտ փոփոխությունները կատարել ավելի արագ՝ առանց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու։
Ի՞նչ է փոխվելու
- որոշման վերնագրում «հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները» բառից հետո լրացնել «, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները)» բառերը,
- որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով․ «4) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները)` համաձայն N 10 հավելվածի։»,
- որոշման N 3 հավելվածի՝
ա․ 17-րդ կետի 1-ին ենթակետում «օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված» բառերը փոխարինել «սույն որոշման N 10 հավելվածի 1-ին կետով հաստատված» բառերով,
բ․ 18-րդ կետի 2-րդ ենթակետում «օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում» բառերը փոխարինել «սույն որոշման N 10 հավելվածի 1-ին կետի 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերում» բառերով, իսկ «ՀԴՄ-ի կտրոնների համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 18-րդ և 19-րդ ենթակետերում նշված տվյալների բացակայությունը, եթե առանց նույնականացման միջոցների սկանավորման տպագրվել է ՀԴՄ կտրոն» բառերը,
գ․ 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով․ «3) սույն որոշման N 10 հավելվածի 1-ին կետի 18-րդ և 19-րդ ենթակետերում նշված տվյալների բացակայությունը»։ - որոշումը լրացնել նոր՝ N 10 հավելվածով` համաձայն հավելվածի։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հավելված «Հավելված N 10 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման
Ի՞նչ տեղեկություններ պետք է պարտադիր նշվեն ՀԴՄ կտրոնի վրա
Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները).
- կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ.
- հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի անվանումը (կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը).
- հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության վայրի հասցեն, իսկ շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը և հաշվառման համարանիշը.
- հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաև համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
- հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման համարը (ԳՀ).
- կտրոնի տպագրման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, իսկ արտաքին (առևտրային) ծրագիր կիրառելու դեպքում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կողմից գեներացվող վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.
- սպասարկող բաժնի համարը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.
- ապրանքի անվանումը և ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների՝ Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան.
- գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների` Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան.
- կիրառված զեղչի չափը (կիրառվելու դեպքում). 11) վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների. 12) ընդհանուր գումարը, ներառյալ՝ ԱԱՀ-ն, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների. 13) ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.
- պատասխանատու անձի (գանձապահի) համարը.
- ֆիսկալավորման ռեժիմի նշանը (Ֆ).
- «կանխավճար» գրառումը՝ կանխավճարների ստացման, ինչպես նաև այն դեպքերում, երբ պարզ չէ, թե վերցված գումարների դիմաց հետագայում ինչ ապրանքներ կիրացվեն, ինչ աշխատանքներ կկատարվեն կամ ինչ ծառայություններ կմատուցվեն.
- հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ֆիսկալ համարը՝ 8 նիշ (բացառությամբ վերադարձի կտրոնների).
- նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների քանակը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
- նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
- բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը: