ՔԿ-ն 16-ամյա աղջկան ինքնասպանության հասցնելու հատկանիշներով վարույթ է հարուցել

Վեցերորդ հարկից ընկած 16-ամյա աղջկան ինքնասպանության հասցնելու հատկանիշներով Քննչական կոմիտեն (ՔԿ) վարույթ է հարուցել, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ըստ Ավդալյանի՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է, ով ըստ նախնական տեղեկությունների 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։

Leave a Comment