«88» առևտրային օբյեկտում 33 վարչական իրավախախտում է գրանցվել

«88» առևտրային օբյեկտում 33 վարչական իրավախախտում է գրանցվել

15 հուլիսի 2026 – 11:27 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության հսկողական միջոցառման արդյունքում «88» առևտրային օբյեկտում արձանագրվել է ընդհանուր առմամբ 33 վարչական իրավախախտում։

Արձանագրված խախտումներից 16-ը վերաբերել է պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքին, 11-ը՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքին։

Մեկ դեպքում չի պահպանվել կառավարության կողմից սահմանված պահանջը, 3 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք, իսկ 2 դեպքում՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում։

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ շարունակելու է հսկողական միջոցառումների իրականացումը:

Leave a Comment