«Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք օգնում են այս իշխանությանը մնալ ղեկին, «թքած ունեն Հայաստանի վրա, քթած ունեն, թե վաղը ինչ ճակատագիր է սպասվելու երկրին», դրա մասին միայն ու միայն հայ ազգը պետք է մտածի։

«Պարտադիր չէ, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը լինեն իշխանության, բայց նրանք կարող են առաջնորդել մարդկանց, նրանց դեմ ոչինչ չունեմ, իհարկե, հարգում եմ՝ որպես նախկին նախագահներ։ Նրանք կարող են բանիմաց մարդկանց առաջ տանել ու օգնել իրենց փորձով ու ռեսուրսներով»,- շեշտեց Բակուր Կարապետյանը։

Նա նաև ասաց՝ հայ ազգն իր ուժը կարող է զգալ այն ժամանակ, երբ միասնական դառնա, որի անհրաժեշտությունն այս պահին կա։

«Ձեզ թվում է, այսօր մեր թշնամին ուզո՞ւմ է, որ մենք միավորվենք, իհարկե, չի ուզում, տեսել է, թե այդ միավորման դեպքում ինչերի ենք ընդունակ, դրա համար էլ ամեն ինչ անում են։ Մեր թշնամու դրածոներն էլ այսօր ամեն ինչ անում են, որ այդ միավորումը տեղի չունենա։ Մենք մեզանից հսկա ուժ ենք ներկայացնում, ինչո՞ւ չենք օգտագործում, այս հարցը թող յուրաքանչյուրն իրեն տա։ Երբ մենք ուժեղ լինենք, օտարը մեզ կհարգի, ոչ թե կկանգնենք ու օտարից հարգանք կպահանջենք։

Եթե օրարերկրյա ուժերը կարող են իրենց մարդուն դնել մեր երկրում ղեկավար, սա ոչ թե այդ ուժերի, այլ մեր խնդիրն է, մենք պետք է այս հարցերը լուծենք, օտարը չի գալու մեր խնդիրները լուծի։ Սրանից այն կողմ ցնցող այլ երևույթ չկա, եթե չփրկենք մեր երկիրը, ուրեմն՝ Հայաստանի հարցն ավարտվում է, վե՛րջ»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։

Leave a Comment