Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ։ Այս մասին Եվրոպական խորհրդարանում հայտարարել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։
«Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Թեև միջազգային պրակտիկայում հայտնի գրեթե բոլոր խաղաղության համաձայնագրերը հանգեցրել են առաջին հերթին հենց ռազմագերիների ազատ արձակմանը, Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից։ Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ»,- նշել է նա։