«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան

Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը «88» առևտրային օբյեկտում իրականացրած հսկողության արդյունքում արձանագրել է 33 վարչական իրավախախտում։


 


Երևանի քաղաքապետարանից մանրամասնել են արձանագրված խախտումները.


 


«16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,


 


11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,


 


1 դեպք՝ Կառավարության սահմանած պահանջները չպահպանելու,


 


3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,


 


2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար»:


 


Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ շարունակելու են իրականացնել հսկողական միջոցառումներ:


 



 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment