Ռուբիոն Հորդանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադիի հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային անվտանգությունը, հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը։

ԱՄՆ պետքարտուղարի և Հորդանանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Վաշինգտոնում։

«Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ նավագնացության և տարածաշրջանի երկրների վրա (Իրանի կողմից – խմբ.) շարունակվող հարձակումները», – ասվում է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։

Leave a Comment