«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան (Video)



Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։

Մասնավորապես՝

16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,

11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,

1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,

 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

 2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հետևողական հսկողական միջոցառումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment