
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանից ոչինչ չի մնա, եթե վերջինս համաձայնության չգա Միացյալ Նահանգների հետ։
«Ավելի լավ է գործարք կնքեք։ Ձեզնից ոչինչ չի մնա։ Ձեզնից ոչ ոք չի մնա»,- ասել է Թրամփը՝ Fox News-ին տված հարցազրույցում։
Երբ լրագրողը հարցրել է նրան, թե արդյոք նա հավատում է, որ իրանցիները լուրջ են տրամադրված գործարքին, նա պատասխանել է, որ իրենք այլ ընտրություն չունեն:
Նա նաև վստահեցրել է, որ Իրանի դեմ հարվածների ընթացքում ամերիկյան զինվորականները կխնայեն խաղաղ բնակչությանը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «շատ զգույշ են խաղաղ բնակչության նկատմամբ»։