Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին

Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է հարվածներ հասցնել իրանական ենթակառուցվածքներին, եթե Թեհրանը չգնա բանակցությունների։

«Էներգետիկ ոլորտի թիրախները ես կթողնեմ վերջում, բայց ի վերջո մենք կհասնենք դրանց»,- «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ «Բայց այսօր երեկոյան մենք նրանց շատ ուժգին հարված կհասցնենք, վաղը երեկոյան մենք նրանց ուժգին հարված կհասցնենք… Իսկ հաջորդ շաբաթ նրանց վիճակն էլ ավելի կվատանա, որովհետև հաջորդ շաբաթ կսկսվեն աշխատանքները էլեկտրակայանների ուղղությամբ, հաջորդ շաբաթ՝ կամուրջների ուղղությամբ։ Մենք շարքից հանելու ենք նրանց բոլոր էլեկտրակայանները: Մենք ավերելու ենք նրանց կամուրջները, եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ»:

Նա հայտարարել է, որ Իրանի հետ բանակցելու միակ ճանապարհը ուժի միջոցով է:

«Բառացիորեն, երկու օր առաջ մենք համաձայնության եկանք, իսկ հետո նրանք վերջին պահին խախտեցին այն։

Նրանց ասած ամեն ինչ սուտ է։ Ես երբեք նման բան չեմ տեսել։ Ես հիմա չեմ ուզում բանակցել»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment