«Մշեցին համաձայնություն չի տալիս քանդել հայկական թաղամասում գտնվող իր պապենական տունը»․ Վահե Լոռենց

«Մշեցին համաձայնություն չի տալիս քանդել հայկական թաղամասում գտնվող իր պապենական տունը»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս տունը գտնվում է Մուշի հայկական թաղամասում՝ Սուրբ Մարինե եկեղեցու հարևանությամբ։ Չորս կողմի հին տները քանդել են, բացառությամբ՝ այս տան։ Ասում են, պատկանում է հայի, որը չի՛ տալիս իր համաձայնությունը, որ քանդեն իր պապական տունը և նոր շենք կառուցեն։ Մուշը հիմա ունի 90 հազար բնակիչ։ Տեղի հայերի գնահատմամբ՝ 15 հազարը մեր հայրենակիցներն են։ Մուշում գործում է հայկական կենտրոնը, հայկական կիրակնօրյա դպրոց»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց

Leave a Comment