ԱԱ-2026․ Իսպանիան առաջինն ապահովեց տեղը եզրափակչում

ԱԱ-2026․ Իսպանիան առաջինն ապահովեց տեղը եզրափակչում

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի առաջին մասնակիցը՝ կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթելով Ֆրանսիայի ընտրանուն։

Հանդիպման 22-րդ րոպեին Միկել Օյարսաբալը 11 մետրանոցից բացեց խաղի հաշիվը, իսկ 58-րդ րոպեին Պեդրո Պորրոն կրկնապատկեց իսպանացիների առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Եզրափակչում Իսպանիայի մրցակիցը կորոշվի Անգլիա-Արգենտինա երկրորդ կիսաեզրափակչի արդյունքում, որը կկայանա հուլիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment