«Ազգային վերնախավի անգործության դեպքում կոչնչանան և՛ ազգը, և՛ պետությունը»․ Արման Մելիքյան

«Ազգային վերնախավի անգործության դեպքում կոչնչանան և՛ ազգը, և՛ պետությունը»․ Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասվում է, որ պետությունն է ազգի գոյության երաշխավորը, և այստեղ ես կուզեի մի էական ճշգրտում անել: Բանն այն է, որ պետությունն ազգի ինքնակազմակերպման ձև է, մի գործիք, որի միջոցով ազգը կառուցում է իր ներքին կյանքն ու արտաքին հարաբերությունները: Բայց գործիքն ինքնին որևէ բանի երաշխավորը լինել չի կարող: Թե՛ ազգի, թե՛ ազգային պետության գոյության միակ երաշխավորն իրականում ազգային վերնախավն է՝ քաղաքական, հոգեմտավոր, տնտեսական ու ռազմական ընտրանին, որի անգործության դեպքում կոչնչանան և՛ մեկը, և՛ մյուսը: Կարևոր է այստեղ ճշգրիտ շեշտադրումը, քանի որ դրանից է կախված, թե ինչն ենք համարելու էական և ինչը՝ երկրորդական, ինչպես կփոխկապակցենք երևույթի ներքին էությունը, դրա արտաքին դրսևորումերի հետ»։

Աղբյուրը`   Արման Մելիքյան

Leave a Comment