Երգեր ճանապարհին

Երգեր ճանապարհին

15.07.2026 | 00:00

Իմ աշակերտներից շատերը առժամանակ պիտի սպասեն խավարի մեջ, միայնակ ու առանց բարեկամի: Նրանք մաքառում և առաջ են գնում երգելով:

Դուք էլ պետք է սովորեք երգել ճանապարհին:

Մի՞թե կարծում եք, որ Ես կարող եմ ձեր ոտքը անապահով աստիճանի վրա դնել:

Հատակը, որի վրա կանգնած է աստիճանը` կարող է ձեր տեսադաշտից դուրս լինել` պահված Բարձրյալի գաղտնատեղերում, բայց եթե Ես ասել եմ` դիր ոտքդ աստիճանամատին ու վեր բարձրացիր, նշանակում է` Ես ամրացրել ու ապահով եմ դարձրել աստիճանը:

Մեկնաբանություններ

Leave a Comment