Բակո Սահակյանը մեղադրանքը չի ընդունել

Բակո Սահակյանը մեղադրանքը չի ընդունել

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվի վերաքննիչ դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա ներկայացրել է իր փաստարկները և խնդրել բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այնուհետև ելույթ են ունեցել պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները: Նրանք դատարանին խնդրել են Մանուկյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Դավիթ Մանուկյանը փաստարկներ է ներկայացրել ի պաշտպանություն իրեն։
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:

Leave a Comment