Իրանը հարձшկվել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանում) հայտարարել է, որ երեքշաբթի օրը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան դիրքերին՝ ոչնչացնելով զենքի պահեստարաններ։

«Արդյունքում, Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում ոչնչացվել են զենքի, ինչպես նաև թշնամու նավերի և ինքնաթիռների պահեստամասեր պահող մի քանի անգարներ: Ավելին, Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում թշնամու MQ-9 անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրի վրա հարվածի ժամանակ ոչնչացվել կամ վնասվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր», – ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Leave a Comment