Վարդավառին քաղաքապետարանի աշխատակիցները վնասազերծել են դանակով զինված ռուս քաղաքացու

Վարդավառին քաղաքապետարանի աշխատակիցները վնասազերծել են դանակով զինված ռուս քաղաքացու

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները Վարդավառի օրը հերթապահության ժամանակ նկատել են ռուս երիտասարդի, որ եղել է ոչ սթափ վիճակում, անպարկեշտ է իրեն պահել, հայհոյել անցուդարձ անող մարդկանց։

Նրան մի քանի անգամ նախազգուշացրել են, բայց վերջինս հետո դանակ է հանել, անգամ՝ փորձել հարձակվել քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի վրա։ Նրան վնասազերծել են, խլել դանակը, ապա կանչել պարեկներին, որոնք էլ բերման են ենթարկել։

Radar Armenia-ի տրամադրության տակ են հայտնվել կադրեր, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները վնասազերծել դանակով զինված, ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացուն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment