«Ի դեպ»․ Պետությանը մուծվեք, բայց պետության ղեկավար մի՛ ընտրեք

Ի դեպ, Ազգային Ժողովը հանգստի մեկնելուց առաջ արտահերթ և հրատապ նիստով որոշեց ՀՀ մի շարք քաղաքացիների զրկել ընտրելու սահմանադրական իրավունքից։

Մասնավորապես՝ ընտրություններին և հանրաքվեներին նախորդած 1 տարվա ընթացքում 6 ամիս անընդմեջ երկրից բացակայելու դեպքում քաղաքացին կզրկվի դրանց մասնակցելու իրավունքից։

Ստացվում է՝

ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ընտանիքի հոգսը հոգում են արտագնա աշխատանքի միջոցով, և տարվա կեսից ավելին երկրում չեն լինում, այլևս չեն կարողանա ընտրել։ Վերոնշյալ քաղաքացիների ուղարկած գումարները շրջանառության մեջ են դրվում ՀՀ-ում և ավելացված արժեքի հարկի տեսքով մտնում պետբյուջե, նրանք այստեղ վճարում են գույքահարկ, պետական տուրքեր, մեկնում են վարժական հավաքների, անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

Զրկելով սույն քաղաքացիներին իրենց հիմնարար իրավունքից՝ ՔՊ-ական իշխանությունը պատրա՞ստ է արդյոք վերացնել նաև նրանց պարտավորությունները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment