Նովոռոսիյսկի մոտ ուկրաինական ռազմածովային ուժերը խորտակել են ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ նավը

Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Նովոռոսիյսկի մերձակայքում ծովային անօդաչու Sargan-3000 համալիրի միջոցով ոչնչացրել են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության «Իզումրուդ» («Изумруд») 2-րդ կարգի պարեկային նավը։

Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ նավի անձնակազմի շրջանում կան զոհեր և վիրավորներ։

Ուկրաինայի ռազմածովային ուժերը հիշեցրել են, որ հենց «Իզումրուդ» նավն էր 2018 թվականի նոյեմբերի 25-ին մասնակցել Կերչի նեղուցում ուկրաինական ռազմածովային նավերի դեմ իրականացված գործողությանը։

«Հատուցումն անխուսափելի է։ Շարունակությունը լինելու է…»,- նշվում է Ուկրաինայի ՌԾՈւ-ի հայտարարության մեջ։

Leave a Comment