Ավելի քան 5 միլիոն երկրպագու պահանջում է հեռացնել Արգենտինայի հավաքականին ԱԱ-2026-ից

Ավելի քան 5 միլիոն երկրպագու պահանջում է հեռացնել Արգենտինայի հավաքականին աշխարհի առաջնությունից: Երկրպագուները ստորագրահավաք են անցկացրել և ՖԻՖԱ-ին մեղադրում են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի, մասնավորապես, թիմի ավագ Լիոնել Մեսսիի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ։

«Ինչո՞ւ մյուս հավաքականները պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը, եթե հաղթողն արդեն որոշված է։
Հեռացրեք Արգենտինային և բոլոր մյուս հավաքականներին հավասար հնարավորություն տվեք»,- նշված է ստորագրահավաքի հայտարարությունում։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի մրցակիցը կլինի Անգլիան:

Leave a Comment