![]()
Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել.
14-ամյա աղջիկը, ով ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել է։
Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներն է չարաշահել անչափահասը, ինչի հետևանքով էլ մահ է գրանցվել։
Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատել է տեղեկությունը. «Ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ Այո, ասում են` էներգետիկներ օգտագործել է»։
Դպրոցը ցավակցություն է հայտնել աղջնակի մահվան կապակցությամբ։
«Խորը ցավով ու կսկիծով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է մեր դպրոցի սան Տաթև Ֆախուրյանը։ Սա անդառնալի և ծանր կորուստ է մեր կրթօջախի համար։
Դպրոցի տնօրենությունը, մանկավարժական և աշակերտական անձնակազմը կիսում են ծանր կորստի վիշտը և իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնում Տաթևի ընտանիքին, հարազատներին ու դասընկերներին։
Սիրելի՛ Տաթև, դու միշտ կմնաս մեր հուշերում որպես անմեղության ու լույսի մարմնացում։
Ննջի՛ր խաղաղությամբ, մեր թանկագի՛ն աղջիկ»։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ