Ո՞վ է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի թեկնածությունը, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ նա հիմնական թեկնածուն է։

Պիռլոյի հետ համաձայնության չհասնելու դեպքում՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կբանակցի նաև Անտոնիո Կոնտեի և Ռոբերտո Մանչինիի հետ։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆում Բոսնիա-Հերցեգովինայի արգելքը չհաղթահարելուց հետո Ջենարո Գատուզոն հեռացել էր Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Leave a Comment