Նորվեգիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պաշտպանել է Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, որը հաճախ է հայտնվում քննադատության թիրախում։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Անգլիան նորվեգացիներին հաղթել էր 2։1 հաշվով Ջուդ Բելինգհեմի դուբլի շնորհիվ։
Էրլինգ Հոլանդն ու Ջուդ Բելինգհեմը թիմակիցներ են եղել Դորտմունդի «Բորուսիայում»։
«Ինձ բացարձակապես չի զարմացնում, որ Բելինգհեմը դարձյալ հրաշալի հանդիպում անցկացրեց և 2 գոլ խփեց։ Ինձ միայն զարմացնում է, որ նրան չափազանց շատ են քննադատում։ Ոմանք կարծում են, թե նա քիչ է գոլ խփում։
Բայց Բելինգեմը բացարձակապես արժանի չէ այդ քննադատությանը, նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Նա կիսապաշտպան է, բայց պարբերաբար գոլ է խփում, կարող է շրջանցել բոլոր պաշտպաններին։ Բելինգհեմն արժանի էր գովասանքի։ Ինձ համար նա անհավանական ֆուտբոլիստ է»,- Էրլինգ Հոլանդի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիան կմրցի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հետ։