Լյուդվիգ Մկրտչյանն ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար․ միջազգային իրավաբան

Արգենտինահայ միջազգային իրավաբան Մարիա Լուսիանա Մինասյանը X-ում գրել է․

«Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար ադրբեջանական բանտում։

  • Լեյկոցիտների քանակը՝ 14.27 (գրեթե կրկնակի նորմայից)՝ զանգվածային բորբոքմամբ
  • Սրտի ծանր վնասվածք. ձախ փորոքի հիպերտրոֆիա + դիաստոլիկ դիսֆունկցիա + աորտայի անբավարարություն
  • Կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և բարձր արյան ճնշում՝ այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն» զեկույցում։

Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքն արգելված է»։

Leave a Comment