Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» 105 միլիոն եվրո է առաջարկել Մադրիդի «Աթլետիկոյին» Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսի համար, հաղորդում է The Independent-ը։ Բանակցություններն ակտիվ փուլում են։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», սակայն «Աթլետիկոյի» ղեկավարությունը որոշել է չվաճառել Ալվարեսին անմիջական մրցակիցներին։ Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու ցանկություն ունի նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն։
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիսը։