Եմենի հութիները սպառնացել են փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը


Միջազգային


Եմենի հութիները սպառնացել են փակել մեկ այլ նեղուց՝ Բաբ էլ-Մանդեբը, և նավթի գները հասցնել մեկ բարելի համար 200 դոլարի։

Այս մասին հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը։

Շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Ֆարխը հստակեցրել է, որ երկիրը մտադիր է փակել նեղուցը։

«Բաբ էլ-Մանդեբը կմիավորվի Հորմուզի նեղուցին, և նավթի գինը կհասնի 200 դոլարի», – հայտարարել է նա։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ Խաթամ ​​ալ-Անբիան հայտարարել էր, որ Թեհրանը թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը։


Leave a Comment