ԱՄՆ-ի միջնորդությամբ Հռոմում մեկնարկել են Լիբանանի և Իսրայելի պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները:
Կողմերը փորձում են գործնական քայլեր մշակել հունիսի 26-ին ձեռք բերված համաձայնագրի իրականացման համար, որը նախատեսում է մարտական գործողությունների դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերում հարավային Լիբանանից և լիբանանյան բանակի տեղակայում սահմանամերձ գոտում:
Բանակցությունների հիմնական առաջարկը «փորձնական գոտիների» ստեղծումն է. նախատեսվում է Իսրայելի զորքերի աստիճանական դուրսբերում, որին զուգահեռ տարածքը կանցնի Լիբանանի բանակի վերահսկողության տակ, իսկ «Հըզբոլլահը» կզինաթափվի:
Այնուամենայնիվ, հակամարտող կողմերի միջև դեռևս կան խոր տարաձայնություններ. Իսրայելը հայտարարում է, որ զորքերը կմնան Լիբանանում, քանի դեռ «Հըզբոլլահը» պահպանում է իր զինված կարգավիճակը, իսկ վերջինս մերժում է զինաթափման պահանջը:
