«Սպորտինգի» առաջատարը կտեղափոխվի Սպերցյանի ակումբ

Պորտուգալական «Սպորտինգի» առաջատար Ֆրանսիշկու Տրինկաուն որոշել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Պորտուգալացի եզրային հարձակվողը կտեղափոխվի սաուդյան «Ալ Ահլի», որի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել նաև Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։

«Սպորտինգը» Ֆրանսիշկու Տրինկաուի տրանսֆերից կստանա 45 միլիոն եվրո, նաև 5 միլիոն եվրո բոնուս։

Անցած մրցաշրջանում Ֆրանսիշկու Տրինկաուն մասնակցել է 54 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

Leave a Comment