Փարիզի մերձակայքում մոլեգնող հրդեհը տարածվում է հարակից անտառներ

Փարիզի մերձակայքում գտնվող Ֆոնտենբլո անտառային զանգվածում բռնկված հրդեհը տարածվել է գրեթե 2,000 հեկտարի վրա։ Այս մասին հայտնել է «BFMTV» հեռուստաալիքը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։

«Հրշեջներն առավոտյան հայտարարել են, որ Ֆոնտենբլոյի անտառում հրդեհի երկու ակտիվ օջախներն ընդհանուր առմամբ ընդգրկել են 1 920 հեկտար տարածք»,- ասված է նյութում։

Կրակի դեմ պայքարում ներգրավվել է 850 հրշեջ, ինչպես նաև հատուկ ավիացիայի մի քանի միավոր։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել էր, որ հուլիսի 12-ից շարունակվող հրդեհի պատճառով Փարիզի մերձակայքում գտնվող Ֆոնտենբլո անտառային զանգվածի շրջանից տարհանվել է շուրջ 900 մարդ։

Leave a Comment