Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը միացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբի մարզչական շտաբին՝ որպես օգնական մարզիչ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
NBA-ի 34 տարվա փորձ ունեցող մասնագետը նոր մրցաշրջանում կաշխատի լիգայի ամենահայտնի ակումբներից մեկում, միաժամանակ շարունակելով գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։
Կալամյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է NBA-ի մի շարք ակումբներում, իսկ 2022 թվականից գլխավորում է Հայաստանի հավաքականը։