Ծառուկյանը ընդիմախոս եղավ, դարձավ հանցագործ․ «Մուլտի տաբակ»-ի աշխատակից

Գործարանում 130-150 աշխատակից կա, բայց այն այսօր կանգնեցրած է, և բոլորը մնացել են անգործ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում «Մուլտի տաբակ» գործարանի դիմաց ասել է ակցիա իրականացնող աշխատակիցներից մեկը։

«Այսօր քաղաքականության պատճառով մարդուն ձերբակալում են ամենավերջին հանցագործի նման։ Առաջին հերթին իրենք պետք է ամաչեն դրանից։ Հենց պարոն Ծառուկյանը քաղաքականություն եկավ, ընդդիմախոս եղավ, դարձավ հանցագործ։ Բա եթե հանցագործ էր, նախորդ 8 տարիներին ձերբակալեիք»,- նշել է նա։

Leave a Comment