Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ սպառնալիքներ ստացած կոլումբացի կիսապաշտպան Խամինտոն Կամպասը չի վերադարձել հայրենիք։ Այս մասին հաղորդում է Infobae-ն։
1/8 եզրափակչում Կոլումբիան պարտվել էր Շվեյցարիային (0:0, 11մ՝ 3:4)։ Հանդիպման 115-րդ րոպեին 26-ամյա ֆուտբոլիստը դարպասից բարձր էր հարվածել հարմար դիրքից։ Այդ խաղից հետո նա ու նրա ընտանիքը սոցիալական ցանցերում սպառնալիքներ էին ստացել բազմաթիվ հայրենակիցներից։
Խամինտոն Կամպասը հանդես է գալիս արգենտինական «Ռոսարիոյում»։