Իրանը հայտարարել է, որ շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների խստացմանը

Իրանը շարունակում է նավթի արտահանումը նախկին ծավալներով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից իրանական նավթային հատվածի նկատմամբ սահմանված մեղմացումների չեղարկմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։

Նրա խոսքով՝ Իրանի նավթի նախարարությունը տարիներ շարունակ մշակել և պահպանել է մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը և ապահովել նավթի անխափան արտահանումը։

«Արտահանման շարունակականությունն ապահովող բոլոր մեխանիզմները պահպանվել են, ուստի իրանական նավթի արտահանումը շարունակվում է բնականոն ռեժիմով», – նշել է նախարարը։

Փաքնեժադը նաև ընդգծել է, որ Թեհրանը չէր հրաժարվել նախկինում մշակված մեխանիզմներից, քանի որ ակնկալում էր, որ Վաշինգտոնը չի պահպանի իր խոստումները։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել էր հունիսին տրամադրված 60-օրյա ընդհանուր լիցենզիան, որը ժամանակավորապես մեղմացնում էր Իրանի նավթային ոլորտի նկատմամբ գործող պատժամիջոցները, և արգելել նոր գործարքները այդ ոլորտում։

Leave a Comment