Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում հերթեր և կուտակումներ են։
Տապի, քաշքշուքի հետևանքով հայաստանցի երեխաներ են վատացել, ուշաթափության դեպքեր են եղել։
Ինչպես նշվում է, այսօր տուն են վերադառնում Հայաստանից օրեր առաջ Քոբուլեթի համերգի մեկնած պարի խմբերի անդամ երեխաներն ու նրանց ծնողները։
Վրացի սահմանապահները քիչ են, ինչի հետևանքով սպասարկումը խիստ դանդաղ է ընթանում։
