ԱՄՆ-ն կրկին ռմբակոծել է Իրանը․ Թրամփը զգուշացնում է՝ ամենածանրը դեռ առջևում է

Իրանում գտնվող օբյեկտների վրա 3–րդ անընդմեջ գիշերային հարձակումն այս անգամ տևել է 5 ժամ: Երկու պայթյուն է որոտացել Պարսից ծոցում գտնվող իրանական Ղեշմ կղզում, պայթյուններ են եղել Բենդեր Աբասում, Չաբահարում, Բուշերում և այլ քաղաքներում: Հարձակման է ենթարկվել իրանական Կանակ քաղաքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ  ծրագրում է առաջիկա օրերին լուրջ հարվածներ հասցնել Իրանին, հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը։

«Մենք այսօր երեկոյան նրանց շատ լուրջ հարված կհասցնենք։ Եվ մենք վաղը նրանց լուրջ հարված կհասցնենք։ Եվ նրանք դրա դեմ ոչինչ չեն կարողանա անել», – ասել է նա ամերիկացի ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է նոր ռմբակոծության ենթարկել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը։

«Մենք դա կանենք։ Մենք կավերենք «Քըրքի լեռը»։ Փոխանցեք իրանցիներին, որ պատրաստվեն», – ասել է նա ամերիկացի ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԱՄՆ-ում «Քըրքի լեռան» մոտ գտնվող օբյեկտ են անվանում Նաթանզի ձեռնարկությունը։ Ամերիկյան որոշ շրջանակներ պնդում են, որ իրանցիները վերսկսել են աշխատանքներն այդ օբյեկտում։

Leave a Comment