
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները «շատ շուտով» ռմբակոծության կենթարկեն Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը։ Սպիտակ տան ղեկավարը Salem Radio Network-ի եթերում ասել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն լուրջ հարվածներ կհասցնի Իրանին։
«Մենք դա կանենք։ Մենք հողին կհավասարեցնենք «Քիրք լեռը»։ Փոխանցեք իրանցիներին, որ պատրաստվեն»,- նշել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը պաշտոնապես ծանուցել է Քոնգրեսին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Այդ ֆոնին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հուլիսի 14-ին՝ արևելյան ժամանակով 16:00-ից, վերականգնելու է Իրանի նավահանգիստների շրջափակումը։