Այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավական բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է մինչև 37-38 աստիճան տաքություն։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը։