Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային և անօդաչու սարքերի հարվածների հետևանքով ոչնչացվել է Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի օդային երթևեկության կառավարման ռադարը:
Հաղորդագրության մեջ նաև ասվում էր, որ երկրի ռազմածովային և օդատիեզերական ուժերը խոցել են «Patriot» ռադարը և «C-RAM» վաղ նախազգուշացման համակարգը Բահրեյնում:
Կորպուսը հավելել է, որ ոչնչացվել են նաև վառելիքի պահեստարանները և անօդաչու մոտորանավակների կառավարման կենտրոնը, և որ պատասխան գործողությունները շարունակվում են:
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բահրեյնի կողմից Իրանի այս հայտարարությանը անմիջապես արձագանք չի եղել:
