Ճշմարիտ հաջողություն

Ճշմարիտ հաջողություն

14.07.2026 | 00:02

Տեր, շնորհակալ ենք Քեզ, որ պահպանեցիր մեզ:

Իսկապես ուրախ եղեք, որ կարող եք տեսնել ու հասկանալ:

Իմ Ձեռքը ներկա է օրվա ընթացքում կատարվող թե’ պաշտպանության, և թե’ պատահարների մեջ:

Իսրայելի ժողովուրդը Իմ պահպանությամբ անցավ Կարմիր ծովը:

Իմացեք, որ պաշտպանված եք նաև դուք: Վստահեք Ինձ ու անվարան առաջ քայլեք:

Դուք հաջողության շրջանի մեջ եք արդեն մտել:

Վստահ եղեք՝ շուտով կտեսնեք ապացույցը այս իրողության:

Ձեր տարակույսներից վեր թող լինի ըմբռնումը` թե Իմ ասածը չի կարող հավաստի ու ճշմարիտ չլինել:

Հավիտենական կյանքի մեջ չկա տարիք: Խղճահարություն մի ունեցեք ձեր նկատմամբ, այլ հրճվանքի ու երախտիքի զգացումն ունեցեք:

Վերջին շաբաթների ծանրությունը կնսեմանա շուտով` ազատագրման ըմբռնումի առջև:

Հիմա աներկյուղ առաջ անցեք ու հաղթահարեք:

Մեկնաբանություններ

Leave a Comment