Դավթաշենից Աշտարակի խճուղի տանող ճանապարհին ուժեղ քամուց տապալված բարդին խլել է մոպեդավարի կյանքը։ Դեպքից հետո հանրային քննարկումը տեղափոխվել է այլ դաշտ․ արդյո՞ք ողբերգությունը հնարավոր չէր կանխել։ Քաղաքապետարանը պնդում է, որ ակտիվիստները հաճախ խոչընդոտում են վտանգավոր ծառերը հատել․ նրանց հակադարձում են՝ հենց իրենք են պահանջում հեռացնել չորացած ու վտանգավոր ծառերը։