Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա՝ մասնակցելու միջազգային համաժողովին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի  սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման 1-ին հավելվածի 10-րդ և 16-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին 2026 թվականի հուլիսի 19-21-ը ներառյալ գործուղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (Ադիս Աբեբա)՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը (օրապահիկը հուլիսի 19-ի համար՝ տարանցիկ վայր՝ Դուբայ):
3. Գործուղվողին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Leave a Comment