ԲԴԽ-ն դադարեցրեց Տավուշի մարզի դատավոր Մանվել Մկրտչյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը հուլիսի 13 որոշում է ստորագրել, ըստ որի 

Հիմք ընդունելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Մկրտչյանի՝ 65 տարին 2026 թվականի հուլիսի 15-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

որոշում է

  1. Պատճառաբանված տարիքով լիազորությունները՝ 2026 թվականի հուլիսի 15-ից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Մկրտչյանի լիազորությունները համարել դադարած։

Leave a Comment